ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնին
Իրանի կողմից ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրին հարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունների ֆոնին ԱՄՆ զինված ուժերից հայտնել են, որ ավիակիրն առաջվա պես շարունակում է գործողություններ կատարել, իրականացնում է տախտակամածային ավիացիայի թռիչքներ։
Այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Ավելի վաղ հրամանատարությունը հայտնել էր, որ ավիակիրը ներկայում մարտական առաջադրանքներ է իրականացնում Արաբական ծովի շրջանում։
CENTCOM-ի հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։ Ըստ իրանական Press TV հեռուստաալիքի՝ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ ավիակրի ուղղությամբ արձակվել է չորս «Քադր» բալիստիկ հրթիռ, որոնք ունեն գործողության մինչև 2000 կմ հեռահարություն։



