Այս օրը մենք հարգում ենք մեր նահատակների հիշատակը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի և մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։

«Այս օրը մենք հարգում ենք մեր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր երեխաների ապագայի համար։ Խոստանում ենք` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ապահովելու է ուժեղ և երկարատև խաղաղություն», -նշվում է կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930