Բաժիններ՝

Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

Shamshyan.com-ի տեղեկություններով` մարտի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարաշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գագիկ Հ․-ն և հայտնել է, որ Վաղարշապատ քաղաքի Վազգեն Առաջինի փողոց տներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով ինքը ունի մարմնական վնասվածք։

Գագիկ Հ․-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին հայտնել է, որ մարտի 13-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեի ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անժելա Ք․-ի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Տիգրան Ք․-ն, մայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Մ․-ն, տատիկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լարիսա Մ․-ն և քրոջ ամուսինը՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Յուրի Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քերծվածքների և կապտուկների տեսքով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Ք․-ին, Կարինե Մ․-ին, Լարիսա Մ․-ին և Յուրի Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930