Այսօր այս մասին կլռեն կամ հերթական մի էշություն դուրս կտան. Աստված լուսավորի հայկական հողը պաշտպանած բոլոր նահատակների հոգին. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «10 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Այդ հարձակումը հետագայում ստացավ «Ապրիլյան քառօրյա պատերազմ» անունը։

Այդ օրերին Նիկոլը հայտարարում էր, թե «պետք է այս փուլում ամեն ինչ անել Ադրբեջանին տարածքային կորուստներ պաճառելու համար, որպեսզի մենք գոնե երաշխիք ունենանք, որ այդ իշխանությունը, Ալիևը շոկից գոնե մի տարի դուրս չի գա»:

Իհարկե, իր ոճով՝ ոչ թե իր անունից էր հայտարարում, այլ որպես «քաղաքացիների հետ շփումների ընթացքում հնչած կարծիք»։

Բայց բոլորը, ով լսում էր իր այս խոսքերը, դուխով ազգայնական Նիկոլ էին տեսնում… Խոսում էր նաև այն մասին, որ հայկական զորքը կատաղի դիմադրությամբ տապալել էր թշնամու պլանները։

Այսօր այս մասին, բնականաբար, կլռեն։ Կամ հերթական մի էշություն դուրս կտան։

Աստված լուսավորի հայկական հողը պաշտպանած բոլոր նահատակների հոգին։

Լուսանկարը 2016թ. ապրիլի 19-ին է արված, պաշտպանական մարտերի մասնակիցների պարգևատրումն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930