Թե ՀԱՊԿ-ը չի եկել օգնության, թե ռուսները ասել են կօգնենք ու չեն օգնել և դրա պատճառով է արել, բացարձակապես չի մաքրագրում Փաշինյանի կողմից դավաճանության փաստը. Ավետիսյան
Կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Արձանագրենք հայ հանրության համար, որ Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ Պուտինն ուղիղ տեքստով ասաց, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ շարունակաբար հնչող պրիտենզիաների համատեքստում, ռուսները դադարել են Լեռնային Ղարաբաղի թեմային խառնվել, քանի որ դա Փաշինյանի կողմից 2022-ին Պրահայում արված հայտարարությունից հետո (հոկտեմբերի 6-ին ճանաչեց Արցախը ադրբջն կազմում) դարձել էր Ադրբեջանի ներքին հարց:
Սրա մասին ինքս էլ եմ պարբերաբար խոսում: Մյուս կողմից, #nիkոլ-ն պատասխանում է, որ ինքը գնացել է այդ քայլին, քանի որ ՀԱՊԿ-ը չի խառնվել, ռուսները չեն պատշաճ արձագանքել:
Եվ այսպես, տրամաբանական այն շղթան, որ հայ հանրությանը մատուցում եմ ՝ կուռ է, մասնավորապես՝ Արցախը ռուսական ներկայությամբ ընկավ նրանից հետո և նրա հետևանքով, որ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Թե դա արել է վախից դրդված, թե ՀԱՊԿ-ը չի եկել օգնության ու դրա համար է արել, թե ռուսները ասել են կօգնենք ու չեն օգնել և դրա պատճառով է արել, բացարձակապես չի մաքրագրում Փաշինյանի կողմից դավաճանության փաստը:
Նշեմ նաև, որ ինքս հետզհետե գալիս եմ համոզման, որ նա ոչ թե ուղղակի դավաճան է, այլ գաղափարապես (կամ գուցե նաև գենետիկ) թուրքական շահերի սպասարկու է, նրանց քաղաքական կցորդն ու ծառան: Եվ, եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա նա դավաճան չէ, այլ հերոս, բայց ոչ հայերինը»:



