Դավիթ Մինասյանի փաստաբանական թիմի Վերաքննիչ բողոքը մուտք է եղել դատարան. Փաստաբան
18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, բողոքն արդեն մուտք է եղել դատարան:
Այդ մասին 24News-ին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ընդհանուր իրավասության դատարնի կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատարանը բավարարեց 18-ամյա Դավիթին 2 ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու համար։



