Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի «Մունդիալ»-ին
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Մունդիալ-2026»-ի եվրոպական գոտու անցումային խաղերում Իտալիան, մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով զիջեց մրցակցին:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը մեկական գնդակ էին փոխանակել։
Վերջին անգամ Իտալիայի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին, երբ աշխարհի չեմպիոն դարձավ Գերմանիան:
Բոսնիան ու Հերցեգովինան պատմության մեջ երկրորդ անգամն է, որ իրավունք է ստանում մասնակցելու ԱԱ-ին:
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը մասնակցել էր նաև 2014 թվականի աշխարհի առաջնությանը:



