Կա՛մ Փաշինյանը կորցրել է իրականության զգացողությունը, կա՛մ հատուկ ցինիզմով գիտակցելով, որ խռովելու է հավատացյալներին իր ներկայությամբ, սադրել է էսօրվա միջադեպը. Հակոբ Կարապետյան

Հակոբ Կարապետյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարքային սադրիչ է, որը, իմանալով, որ երեկեցիներում հատկապես բազմամարդ օրերին նրա ներկայությունը մեղմ ասած, միանշանակ չի ընկալվում, վեր է կենում, իր շքախմբով գնում է եկեղեցի։ Մանավանդ քրիստոնյաների ամենասիրած տոներից մեկը՝ Ծաղկազարդը, հարամ անելու համար բացառիկ տաղանդ էր պետք։

Կա՛մ Փաշինյանը կորցրել է իրականության զգացողությունը ու կարծում է, թե կաթողիկոսի երեւանյան աթոռանիստ տաճարում իրեն պետք է դիմավորեն օվսաննաներով, կա՛մ հատուկ ցինիզմով գիտակցելով, որ խռովելու է հավատացյալներին իր ներկայությամբ, սադրել է էսօրվա միջադեպը։ Ընդ որում, սադրել է ոչ միայն իր ներկայությամբ, այլեւ իրեն ուղեկցող Ալեն Սիմոնյանի, որը շաբաթը մի հոգու ճաղերի հետեւն է ուղարկում միայն նրա համար, որ իր դեմքին ասում են ճշմարտությունը։

Հ.Գ. Հատուկ քպ-ական պրոպագանդայի համար ասեմ, որ չեմ ողջունում Փաշինյանին հարվածելու փորձ անող երիտասարդի պահվածքը։ Այդուհանդերձ, եթե կա մեկը, որին պետք է վնասազերծել ու մեկուսացնել էս հասարակությունից, Նիկոլ Փաշինյանն է, իսկ երկրորդը՝ նրա Ալեն Սիմոնյանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031