Կատարական Al Araby հեռուստաալիքը հայտնել է Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանում իր գրասենյակի վնասվելու մասին
Կատարական Al Araby հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող իր գրասենյակի շենքին և վնաս պատճառել։
«Իսրայելական հրթիռը դիպել է երկրի մայրաքաղաք Թեհրանում Al Araby հեռուստաալիքի շենքին… Զգալի վնաս է հասցվել, ուղիղ հեռարձակումը դադարեցվել է»,- ասված է հեռուստաալիքի X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Գրասենյակի ներսից արված կադրերում երևում են ջարդված պատուհաններ, ապակու բեկորներ և թափթփված իրեր: Շենքի արտաքին լուսանկարներում երևում են աղբով ծածկված փողոցներն ու վնասված հարակից շենքերը։



