Գուտերեշը բանագնաց է նշանակել՝ Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անձնական ներկայացուցիչ է նշանակել՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը համակարգելու համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անտոնիո Գուտերեշը տեղեկացրել է լրագրողների հետ զրույցում։

«Ես հենց նոր Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան՝ ղեկավարելու ՄԱԿ-ի ջանքերն ուղղված հակամարտության և դրա հետևանքների կարգավորմանը»,- ասել է Գուտերեշը։

Նշվում է, որ Ժան Արնոն 2021 թվականին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը Աֆղանստանի և տարածաշրջանային հարցերով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031