Փետրվարին Թուրքիա ամենաշատը մեկնել են Իրանից
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել փետրվարին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ փետրվարին Թուրքիա է մեկնել 2 մլն 126.698 օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 2.08%-ով պակաս է 2025-ի տվյալների համեմատ։ Զբոսաշրջիկների 57.98%-ն այցելել է Ստամբուլ, 10.38%-ը՝ Էդիրնե, 8.57%-ը՝ Անթալիա, 4.43%-ը՝ Արդվին, իսկ 2.83%-ը՝ Վան։
2026-ի առաջին երկու ամսում նկատվել է զբոսաշրջիկների սահմանափակ աճ: 2026-ի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիա մեկնող օտարերկրյա տուրիստների թիվը հասել է 4 մլն 373.337-ի, ինչը 0.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Փետրվարին Թուրքիա ամենաշատը մեկնել են Իրանից՝ 205. 164 մարդ (9.65%), Գերմանիայից 176.835 մարդ (8.32%) և Ռուսաստանից 171.840 մարդ (8.08%)։



