Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ-ի մեդալակիրներն ամփոփել են առաջնությունը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականի անդամներն ամփոփել են Եվրոպայի առաջնության արդյունքները:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը գոհ է առաջնության ընթացքից:

«Կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ՝ մեծահասակների մրցաշարերում դրանք չկրկնելու համար: Հիմա արդեն պատրաստվում եմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Ինձ համար Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում առանձնահատուկ էր լեհ ըմբիշի հետ գոտեմարտը, քանի որ ինչ-որ պահի կորցրել էի զգոնությունս, սակայն վերգտա ինձ ու հաղթեցի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղաջանյանը:

ԵԱ-ի ոսկե մեդալակիր Արամայիս Հարությունյանի համար առաջնությունում կարևոր գոտեմարտը եզրափակիչն է եղել:

«Ինձ համար Եվրոպայի այս առաջնությունում առանձնահատուկ էր եզրափակիչ գոտեմարտը: Մրցակիցս Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոնն էր: Մրցակցությունը նույնիսկ մինչ եզրափակիչ արդեն իսկ լարված էր: Ինձ համար այս հաղթանակը սպասելի էր»-առանձնացրեց նա:

Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Տերտերյանի համար բոլոր գոտեմարտերն էլ հավասարապես կարևոր են եղել: «Մինչ եզրափակիչը ունեցել եմ երեք գոտեմարտ և բոլորին էլ հաղթել եմ հավասար հաշվով: Դեռևս մարզիչների հետ վերլուծություն չենք արել, սակայն ունենք ժամանակ սխալները հասկանալու համար: Առաջիկայում հավաքների ենք, որոնց ընթացքում կփորձենք վերլուծել բացթողումները»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը հաջորդիվ ձգտելու է չեմպիոնության:

«Մեծ սպասելիքներով էի մեկնարկել Եվրոպայի առաջնությանը, և ձգտումս էր, որ ոսկե մեդալ նվաճեի, սակայն բավարարվեցի միայն բրոնզե մեդալով: Հաջորդ մրցաշարերին փորձելու եմ բարելավել արդյունքները»,-եզրափակեց նա:

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալակիրներ էին դարձել Արամայիս Հարությունյանն ու Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալակիր` Սամվել Տերտերյանը։ Մանվել Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031