Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել.  «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ,

Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։

Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։

Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031