Բաժիններ՝

Դուք սկսել եք պատերազմը, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջ կտա դրան. Ղալիբաֆը` Թրամփին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Թրամփն ասել էր, թե նավթի գինը շատ չի բարձրանա, բայց քանի որ այն [նավթի գինը] աճել է, նա [Թրամփը] ասում է, թե գների բարձրացումը շուտով կշտկվի։ Եթե պատերազմը շարունակվի նույն տեմպերով, ապա նավթ ո՛չ կվաճառվի, ո՛չ էլ կարտադրվի։

Նա [Թրամփը] հանուն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պատրանքների կործանում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև տարածաշրջանի երկրների և աշխարհի շահերը։ Դուք [ԱՄՆ-ն և Իսրայելը] սկսել եք պատերազմը, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջ կտա դրան։ Դուք [Թրամփը] հարցնում եք՝ ինչպե՞ս։ Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ։ Հաջորդ հարցը, խնդրեմ»,- X սոցիալական ցանցում գրել է Ղալիբաֆը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս