Մեծ Բրիտանիայում պատմել են, թե ինչ է Թրամփն ակնարկել Զելենսկիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Վլադիմիր Զելենսկին «ավելի ու ավելի քիչ հաղթաթղթեր» ունի, հղում է Սպիտակ տանը տեղի ունեցած վեճին, գրում է բրիտանական The Independent թերթը։

Նախօրեին Թրամփը Politico-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Զելենսկին խոչընդոտ է դարձել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Ամերիկացի առաջնորդը նաև հավելել էր, որ Կիևի ռեժիմի առաջնորդի մոտ ավելի քիչ խաղաքարտեր են մնացել և կոչ էր արել նրան գործարք կնքել։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գործարք կնքել։

«Նրա խոսքերը հղում են Սպիտակ տանը տեղի ունեցած վեճին, որի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հրապարակավ Վլադիմիր Զելենսկիին ասել էր, որ նա թույլ դիրքում է գտնվում»,- ասվում է հոդվածում։

Տեսանյութեր

Լրահոս