Բաքվից Հայաստան է ուղարկվում ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակը
Հայաստան է ուղարկվում 1,984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն)։ Միևնույն ժամանակ, այսօր Բաքվից մեկնում է 135 տոննա պարարտանյութով բեռնված երկու վագոն, որոնք Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից։
Նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայի ժամանակներից ի վեր։



