Բեսետկայի մակարդակի պատասխան էր. Հերիք ա ձև անենք՝ հարևանը հարևանի հետ կռվում է, գցում են TiкTок

 «Ձեր հարցի բանալի բառը «համացանցն» է, հերիք էլի, ձև անենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որ դպրոցներում, նաև բանակում բռնության դեպքերն աճում են։

«Եթե նախկինում դպրոցականների շրջանում այդ հարաբերությունների մասին Տիկ-Տոկում, Ինստագրամում չի եղել, դա չի նշանակում, որ դրանք չեն եղել։ Հիմա հարևանը հարևանի հետ շքամուտքում վիճում է, երրորդ հարևանի գործն է, որ առաջինը գցի Տիկ-Տոկ, որ առաջինը ինքը դիտում հավաքի»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ նա խոստովանեց, որ խնդիրը կա, պատճառը, ըստ նրա, քրեական ենթամշակույթն է, որը «մշակույթ է դարձել»։

«Մեզանում երեխաների հետ հարաբերվելու ձև կա՝ կամ ինքը խփի, կամ մենք խփենք… 18 տարի մեր երիտասարդությանը լիցքավորում ենք, հետո ուղարկում բանակ, հետո գնում մի լեյտենանտի, մայորի կամ գնդապետի դատում, ասում՝ ինչի՞ չես այս խնդիրը լուծել»,- ասաց Փաշինյանը։

Գալստյանը նշեց, որ ակնկալում էր քաղաքական պատասխանատուի արձագանք, մինչդեռ ստացավ «բեսեդկայի զրույց» հիշեցնող կենցաղային մակարդակի պատասխան։

Փաշինյանը արձագանքեց. «Քանի ՀՀ-ում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունվում կուսակցություն և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական երևույթ է, գնացեք սեփական դարդը լացեք, եկել եք դպրոցների դարդն եք լացում։ Քաղաքական պատասխանատվությունից մեկն այն է, որ ձեր նման կուսակցությունների նման կուսակցություններ չլինեն՝ որպես հանցավորության դեմ պայքարի ոչ էական, բայց կարևոր մաս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031