Մակրոնը չորրորդ անգամ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորրորդ անգամ հրավիրել է պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Մոդ Բրեժոնը։
Ֆրանսիայի առաջնորդն արդեն հրավիրել է Ֆրանսիայի Պաշտպանության խորհրդի երեք նիստ։ Նիստերը տեղի են ունեցել փետրվարի 28-ին, մարտի 1-ին և մարտի 2-ին։ Օրակարգում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էր։
«Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում կկայանա Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստը՝ Հանրապետության նախագահի մասնակցությամբ»,- ասել է Բրեժոնը ճեպազրույցի ժամանակ։



