ԵՄ-ն կտուժի Իրանում անկայունությունից և միգրացիոն հոսքերից. լրատվամիջոցներ
Եվրամիությունը անմիջականորեն կտուժի Իրանի անկայունության և միգրացիոն հոսքերի հետևանքներից, չնայած նրան, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից ԵՄ-ն բացակայում է այս պատերազմից: Այս մասին նշել է գերմանական TAZ հրատարակության թղթակիցը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Վաշինգտոն այցից հետո հրապարակված հոդվածում։
Երեքշաբթի օրը, Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների ֆոնին, Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը։ Նրանք քննարկել են Իրանում տիրող իրավիճակը, Ուկրաինայի հակամարտությունը և առևտրային սակագները։
«ԵՄ-ն անմիջականորեն կտուժի Իրանի անկայունությունից և միգրացիոն հոսքերից»,- գրում է «Անզորության քերականությունը» վերնագրով հոդվածի հեղինակը։
Հրատարակության թղթակիցը նշում է, որ Ռամշտայնի ռազմական բազան, որն օգտագործվում է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազա Գերմանիայում, կարող է ծառայել որպես «ազդեցության լծակ» ԱՄՆ-ի վրա։



