Պարսից ծոցի երկրները դիլեմայի առաջ են կանգնելու ԱՄՆ-ի պատճառով. փորձագետ
Պարսից ծոցի երկրներն ապագայում կբախվեն ԱՄՆ անվտանգության համակարգից կախվածության հետ: Նման կարծիք է արտահայտել բրիտանացի քաղաքագետ Դանիել Լևին՝ մեկնաբանելով տարածաշրջանի երկրների համար Վաշինգտոնի մասնակցությամբ սեփական անվտանգության համակարգ ստեղծելու հնարավորությունը։
«Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Պարսից ծոցի երկրները կկանգնեն ավելի լուրջ դիլեմայի առաջ՝ կապված ամերիկյան անվտանգության համակարգից իրենց կախվածության հետ, միաժամանակ շատ քիչ ազդեցություն ունենալով Ամերիկայի՝ Իսրայելի ագրեսիվ պատերազմներին միանալու որոշման վրա»,- ասել է Լևին Lenta.ru առցանց հրատարակության հետ զրույցում:
Քաղաքագետի խոսքով՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և այլ պետություններ ստիպված կլինեն մտածել սեփական անվտանգության համակարգի ստեղծման մասին։



