Մերցը բացահայտել է Թրամփի հետ հանդիպման մանրամասները
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցույց է տվել Ուկրաինայի քարտեզը։
Երեքշաբթի օրը, Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների ֆոնին, Մերցը և Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը։ Կողմերը քննարկել են Իրանում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում հակամարտությունը և առևտրային սակագները։
Մերցի խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել «բարեկամական մթնոլորտում»։
«Մենք ուսումնասիրեցինք Ուկրաինայի քարտեզը։ Եվ կարծում եմ, որ դա նույնպես կարևոր էր»,- ասել է Մերցը ARD-ին տված հարցազրույցում։ Թրամփի հետ զրույցում Մերցը ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից պահվող առաջնագիծը պետք է մնա իր տեղում և չտեղաշարժվի դեպի արևմուտք։



