Բաժիններ՝

Իրանն ամերիկյան ևս մեկ F-15 կործանիչ է խոցել. Tasnim

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է ամերիկյան F-15 կործանիչ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 2-ին Իրանի զինված ուժերը հայտարարել էին հայրենական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերով ամերիկյան 3 կործանիչ խոցելու մասին։

Մարտի 2-ի առավոտյան Իրանի զինված ուժերը F-15 կործանիչ էին խոցել Իրանի և Քուվեյթի սահմանային հատվածում։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Քուվեյթի պաշտպանության նախարարությունը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին։ Թեհրանը պատասխանել է հարձակմանը՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031