Մակրոնը հրահանգել է ավելացնել միջուկային մարտագլխիկներն ու այլևս չհրապարակել դրանց թիվը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է միջուկային մարտագլխիկների ազգային զինանոցն ավելացնելու որոշման մասին։ Այս մասին նա հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իլ Լոնգ սուզանավերի բազայում իր ելույթի ժամանակ։

Պետության ղեկավարի խոսքով՝ Ֆրանսիան նաև կդադարեցնի միջուկային զինանոցի քանակի վերաբերյալ տվյալների հրապարակումը։

«Իմ պատասխանատվությունն է ապահովել, որ մեր միջուկային զսպման ուժերը պահպանեն իրենց խոցելու ունակությունը։ Դա հատկապես կարևոր է ներկայիս վտանգավոր իրավիճակում»,-նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ընթացիկ տարում իր երկիրը կսկսի ռազմավարական գերձայնային մանևրող հրթիռների արտադրության ծրագիրը, որոնք նախատեսված են կործանիչների և հեռանկարային ավիակիրների վրա տեղադրելու համար։

Մակրոնը պարզաբանել է, որ ներուժի հզորացման որոշման վրա ազդել են հակառակորդների մոտ սպառազինությունների զարգացման տեմպերը, նրանց միջև կոալիցիաների ձևավորման հավանականությունը, ինչպես նաև սպառազինությունների տարածման ռիսկերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031