Բաժիններ՝

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման ուղղությունները՝ ընդգծելով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության կարևոր դերն այս գործընթացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031