«Օպերացիոն ակտիվություն Ինջիրլիքում» նյութի համար Թուրքիայում լրագրողներ են ձերբակալվել
Փետրվարի 28-ին թուրքական «ANKA» լրատվական գործակալությունը X-ի էջում նյութ էր հրապարակել՝ «Օպերացիոն ակտիվություն Ինջիրլիքի ավիաբազայում» վերնագրով, որը վերաբերում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկված հարձակմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրապարակումը թյուրըմբռնում է առաջացրել հետևորդների շրջանում և լրատվական գործակալությունը ներողություն է խնդրել դրա համար։
Հրապարակումից հետո Ադանայի դատախազությունը հետաքննություն է սկսել և դեպքի առնչությամբ ձերբակալվել է 4 հոգի՝ «ANKA» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Քենան Շեները, «Koza TV» հեռուստաընկերության լրագրողներ Սերգեն Օլչերը և Մեհլիկա Բիլենը և Ադանայի քաղաքապետարանի աշխատակից աշխատակից Գյուրալ Բըչաքչըն։
Լրագրողներին հարցրել են, թե ով է պատվիրել ուղիղ հեռարձակումը, որտեղից է ստացվել տեսանյութը և որ կազմակերպության անունից է հեռարձակվում։



