Չինաստանը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները

Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել հակամարտության հետագա սրումը Մերձավոր Արևելքում, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել հակամարտության հետագա տարածումը»,- ասել է Մաո Նինը։

Դիվանագետը ընդգծել է, որ «Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ ակտիվորեն խթանելու խաղաղությունը և հակամարտությունների կանխարգելումը, առաջ մղելու խնդիրների լուծումը երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչպես նաև պաշտպանելու խաղաղությունը Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031