Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրակե օղակի մեջ. Էրդողան

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը գրում է. «Ցանկալի արդյունքի հասնել հնարավոր չեղավ, քանի որ կողմերի միջև վստահության պակասը չհաղթահարվեց, և Իսրայելը շարունակեց գործընթացը խաթարելու իր ջանքերը։

Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումները, որոնք ոչ միայն ակնհայտորեն խախտեցին Իրանի ինքնիշխանությունը, այլև թիրախավորեցին բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։

Միևնույն ժամանակ, մենք անընդունելի ենք համարում Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Պարսից ծոցի մեր եղբայրական երկրների դեմ՝ անկախ դրանց պատճառներից։

Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրակե օղակի մեջ։

Որպեսզի այլևս արյուն չթափվի և մեր տարածաշրջանը չկրի ավելի մեծ ցավ, բոլոր դերակատարները, մասնավորապես՝ իսլամական աշխարհը, պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկեն»։

 

Տեսանյութեր

Լրահոս