Չփորձե՛ք սպառնալիքի լեզվով խոսել․ փաստաբանը՝ ԱԺ փոխնախագահին

Ռուբե՛ն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ: Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթե իհարկե նա նման բան ասել է), ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներում:

Եթե առարկություններ ունեք, փաստարկված ներկայացրեք, տեսնենք ո՞ր արածի համար պետք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե օրերս Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինն իրեն ծանոթ երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «Կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

ԱԺ փոխխոսնակն այսօր՝ փետրվարի 23-ին, գնացել էր Սաղմոսավանք՝ հոգևորականից ճշտելու՝ նման բան ասե՞լ է, թե՞ ոչ։

Տեր Օշինն էլ չէր հերքել, որ պսակադրվել պատրաստվող երիտասարդիներին ասել է նման բան։

Տեսանյութեր

Լրահոս