Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար նախատեսված 90 մլրդ եվրոյի վարկը

Հունգարիան չի աջակցել Ռուսաստանի դեմ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթին և արգելափակել է Ուկրաինային նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին M1 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Նրա խոսքով՝ Բուդապեշտը նման որոշում է կայացրել՝ կապված Կիևի կողմից «Դրուժբա» նավթամուղով նավթի տարանցման դադարեցման հետ

Տեսանյութեր

Լրահոս