Ոչ մեկ չի կարող ինձ հետ նման հարցերում բացատրական աշխատանքներ տանել. Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանին. «Առավոտ»

-Չեմ ցանկանում անդրադառնալ դրան, միայն կասեմ, որ նման հարցերում ոչ մեկ չի կարող ինձ հետ բացատրական աշխատանքներ տանել։ Հիմա շատ բան կարող է հայտարարել։ Հոգևոր կանոնին Տեր Օշինի ոչ մի ասած չի հակասում,- Aravot.am-ին շատ կարճ այսպես է արձագանքել Տեր Օշին քահանա Հայրապետյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այսօր իրեն կատարած այցին ու դրան հաջորդած Ռուբինյանի հայտարարությանը, թե ստիպված է եղել տեր Օշինին բացատրել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է և՛ հոգևոր եկեղեցական կանոնին, և՛ պարունակում է Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր:

Ռուբինյանն այսօր այցելել էր տեր Օշինին, պսակադրության ժամանակ «կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի» արտահայտության համար:

Հիշեցնենք, որ Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել համացանցում՝ պատմելով. «Վերադառնում եմ Սաղմոսավանքից, Տեր Օշինը, ցավոք, չհերքեց, որ քաղաքացուն ասել է՝ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի: Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է և՛ հոգևոր եկեղեցական կանոնին, և՛ պարունակում է Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր։ Սա պիտի հիշեն մեր բոլոր եկեղեցականները, հատկապես նրանք, ովքեր եկեղեցին, որտեղ պիտի ծառայեն ժողովրդին, շփոթում են Քոչարյանի կամ օլիգարխների նախընտրական շտաբի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728