Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելը «անհավանական» ուժով կպատասխանի, եթե Իրանի իսլամական ռեժիմը հարձակվի երկրի վրա։

Քնեսեթում բանավեճի ժամանակ իր ելույթում Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «շատ դժվար և լարված օրեր» է ապրում Իրանի հետ շարունակվող լարվածության ֆոնին և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի։

«Մենք զգոն ենք և պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Ես այաթոլլաների ռեժիմին հասկացրել եմ. եթե նրանք թույլ տան, թերևս, իրենց պատմության մեջ ամենածանր սխալը և հարձակվեն Իսրայելի վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, որը նրանք չեն կարող պատկերացնել»,- ընդգծեց նա։

Նեթանյահուն միաժամանակ գովաբանել է Միացյալ Նահանգների հետ Իսրայելի հարաբերությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր վերջին այցից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728