ԱՄՆ դեսպանատունը Լիբանանից տարհանել է տասնյակ աշխատակիցների

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես կանխարգելիչ միջոց.  հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները:

«Լիբանանում ԱՄՆ դեսպանատունն այսօր Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի միջոցով տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես նախազգուշական միջոց՝ կապված տարածաշրջանում սպասվող իրադարձությունների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել։

Տեսանյութեր

Լրահոս