Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի իշխանությունը չի բացառում ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան տուրքերը. Դաունինգ սթրիթ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի գրասենյակից այսօր հայտարարել են, որ ամերիկյան նոր մաքսատուրքերի սահմանումից հետո բրիտանական իշխանությունները չեն բացառում ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերի սահմանումը 15 տոկոսի չափով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր աշխարհի բոլոր երկրների նկատմամբ իր կողմից ավելի վաղ սահմանված ներմուծման մաքսատուրքերի բարձրացման մասին՝ 10 տոկոսից հասցնելով 15 տոկոսի:

«Մենք ոչինչ չենք բացառում»,- ըստ «Sky News» -ի՝ հայտարարել է բրիտանական վարչապետի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լոնդոնը դիտարկում է պատասխան տուրքերը:

Գրասենյակից նաև հայտնել են` քանի որ բրիտանական արդյունաբերությունը չի ցանկանում առևտրային պատերազմ, Լոնդոնը կենտրոնացած է ամերիկացի գործընկերների հետ կառուցողական փոխգործակցության վրա:

Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, որ արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը, որի հիման վրա Թրամփը ներմուծման մաքսատուրքեր է սահմանել, թույլ չի տալիս նրան դա անել: ԱՄՆ նախագահը դատարանի այս որոշումը խայտառակություն է անվանել և նշել, որ այլ պլան ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս