Բաժիններ՝

18-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում տարել է իր 100-րդ հաղթանակը

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը «կապտանռնագույնների» կազմում իր 100-րդ հաղթանակը տարավ: Դա տեղի է ունեցել Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ տարած 3:0 հաղթական խաղի ժամանակ։

Ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և կատարել է գոլային փոխանցում։ Հարձակվողը փոխարինվել է 88-րդ րոպեին։

Այս մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 33 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 15 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։

Իսպանիայի առաջնությունում 25 խաղից հետո «Բարսելոնան» ունի 61 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս