Ռոնալդնուն հայտարարել է «Ալ-Նասր»-ում ելույթները շարունակելու ցանկության մասին
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և սաուդյան «Ալ-Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կշարունակի ելույթները Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի կազմում։
«Ինչպես մի քանի անգամ ասել եմ, ես պատկանում եմ Սաուդյան Արաբիային և ցանկանում եմ շարունակել ելույթներս այստեղ: Սա մի երկիր է, որն ընդունել է ինձ, ընտանիքիս ու ընկերներիս: Ես այստեղ երջանիկ եմ և ուզում եմ մնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոնալդուն։
Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպմանը «Ալ Հազեմ»-ի դեմ՝ դառնալո դուբլի հեղինակ։ «Ալ-Նասր»-ն այդ խաղը հաղթել է 4-0 հաշվով։
Ռոնալդուն ավելի վաղ բոյկոտել էր «Ալ-Նասր»-ի 3 հանդիպում՝ դժգոհություն արտահայտելով ակումբի կառավարման հարցում Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի գործողություններից։ Այնուհետև ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի ղեկավարները բավարարել են Ռոնալդուի պահանջները, որից հետո վերջինս որոշել է շարունակել աշխատանքն «Ալ-Նասր»-ի հետ։



