Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ Միջազգային էներգետիկ գործակալությունից

Միացյալ Նահանգները դուրս կգա Միջազգային էներգետիկ գործակալությունից (ՄԷԳ), եթե այն շարունակի իր հանձնառությունը վերականգնվող էներգիային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած համաժողովում։

«Եթե տվյալներ տրամադրող գործակալությունների զգալի մասը նվիրվի նման ձախակողմյան ֆանտազիաներին, դա կարող է միայն խեղաթյուրել նրանց առաքելությունը», – Politico-ն մեջբերել է էներգետիկայի նախարարի խոսքերը։

«Մեզ զրոյական արտանետումների սցենար պետք չէ. դա ծիծաղելի է, և դա երբեք տեղի չի ունենա», – ասել է Ռայթը։

Տեսանյութեր

Լրահոս