Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ. Թանդիլյանը՝ Վարդանյանի դատավճռի մասին

Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։

Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի դատավճռին։

«Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։

Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։

Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։

Սկիզբ՝ նոր համառության, նոր վճռականության, նոր պայքարի։

Պայքար՝ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերադարձի համար։

Պայքար՝ արժանապատվության, արդարության և ազգային ինքնության համար։

Ռուբե՛ն, սպասում ենք վերադարձիդ։

Գիտեմ՝ ճաղավանդակները չեն չափում ազատությունդ։

Գիտեմ՝ ոգով ավելի ազատ ես, քան Քո «դատավորները» երբևէ կլինեն։

Եվ ես խոստանում եմ՝ լռություն չի լինելու։ Հաշտություն չի լինելու անարդարության հետ։

Պայքարելու ենք այնքան, մինչև Քո և մեր բոլոր գերիների տուն վերադարձը դառնա կայացած իրողություն»։

Տեսանյութեր

Լրահոս