Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է
Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին։ Այրվել են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականցնում է հերթապահություն։



