Թուրքիան և Պակիստանը փոխըմբռնման հուշագրեր են կնքել

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանդիպել է Թուրքիայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների կլաստերի (TÜME) տնօրենների խորհրդի նախագահ Աբդուլքադիր Քարագյոզի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կայքը նշում է, որ կլաստերը փոխկապակցված կազմակերպությունների, ընկերությունների, հաստատությունների և մասնագետների կենտրոնացված միավորում է, որոնք գործում են նույն ոլորտում կամ միմյանց լրացնող ուղղություններով և համագործակցության միջոցով բարձրացնում են իրենց արդյունավետությունն ու մրցունակությունը։

Շարիֆը նշել է, որ Պակիստանն ու Թուրքիան կարող են համատեղ կարևոր դեր խաղալ համաշխարհային սննդի արժեքի շղթայում։ Պակիստանի ու Թուրքիայի միջև գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտներում կնքվել է 2 փոխըմբռնման հուշագիր։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Իսլամաբադում Թուրքիայի դեսպան Իրֆան Նեզիրօղլուն, Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը և Պակիստանի առևտրի ու էկոնոմիկայի նախարարները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728