Թրամփը հույս ունի Իրանի հետ համաձայնության հասնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում
ՌԻԱ Նովոստին փոխանցում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի հետ համաձայնության հասնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ ընդգծելով, որ հարցը պետք է արագ կարգավորվի։
«Կարծում եմ՝ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մոտավորապես այդպես։ Դա չպետք է երկար տևի, ամեն ինչ պետք է արագ տեղի ունենա։ Նրանք (Իրանն – խմբ.) պետք է ամեն ինչ շատ արագ համաձայնեցնեն», — հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ պատասխանելով Իրանի հետ գործարքի կնքման ժամկետների վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ երկխոսությունը Թեհրանի համար կավարտվի բավարար արդյունքներով։ Միևնույն ժամանակ Արաղչին հավելել էր, որ Իրանը չի խուսափի իր ինքնիշխանության պաշտպանությունից «ինչ էլ որ արժենա»։



