Բաժիններ՝

Սոցիալական կրեդիտները կտրամադրվեն եկա­մտահարկի հայտարարագիրը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու դեպքում

Եկա­մտային հարկի տարեկան հաշվարկը լրացրած ֆիզիկական անձինք սոցիալական ծախսերի փոխ­հատուցման իրավունք կունենան, եթե այդ հայտարարագիրն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ներկայացնեն հարկային մարմին։

ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա պարզաբանմամբ՝ «Սոցիալական ծախ­սերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկա­կան անձը հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը։

Մինչդեռ՝ հարկային մարմնի նախա­լրաց­­րած հայտարարագիրը համապատասխան ժամանակահատվածում հայտարարատուի կող­մից փոփոխություն­ների չենթարկվելու դեպքում, Հար­կային օրենսգրքով սահման­ված վերջնաժամկետի օրը համարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված։

Կառավարության կողմից ընդունված որոշման նախագծի համաձայն՝ սոցիալական ծախսերի փոխ­հատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կար­գով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկա­մտային հարկի տարեկան հաշվարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս