Դրանք էն սարի հետևն են…խաղաղություն ու աշխատատեղ ա մեզ պետք. սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ
Սահմանամերձ գյուղի բնակիչը չի էլ ուզում ադրբեջանցիների անունը տա, ասում է՝ «Դրանք էն սարի հետևն են, հիմա հանգիստ ա, տղերքը ապրեն, պահում են»: Նա պատմում է, որ գյուղից շատերն են արտագաղթել Ռուսաստան, բայց դրսից օգնում են իրենց ընտանիքներին և գյուղին. «Ռուսաստանում համայնք էլ կա, օգնում են գյուղին»: Գյուղը ունի աշխատատեղի խնդիր. «Փորձեցին, ձեռնոցի արտադրություն դրեցին, ձեռնտու չէր, փակեցին: Ջահելությունը գնալու ա… աշխատատեղ ու խաղաղություն ա մեզ պետք»,-ասում է քաղաքացին:



