Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում
Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 65-ամյա Հրանդիկ Հ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


