Վենսը ներդրումային խոստումներ չի տվել, և ընդհանրապես ԱՄՆ-ը ներդրումներ կատարելու մասին խոստումներ չի տվել. Սուրեն Սարգսյան

«Վենսը ներդրումային խոստումներ չի տվել, և ընդհանրապես ԱՄՆ-ը ներդրումներ կատարելու մասին խոստումներ չի տվել։ Ավելին՝ Թրամփը ինքն է փորձում ներդրումներ բերել ԱՄՆ տնտեսություն, այդ թվում՝ արտահանելով տարբեր ապրանքներ։ Բնականաբար այդ ապրանքներից մեկն էլ կարելի է դիտարկել փոքր մոդուլյար ատոմակայանները։ Հետևաբար կարող ենք ֆիկսել՝ ԱՄՆ-ն ոչ թե ներդրումներ է կատարելու ՀՀ տնտեսության մեջ, այլ պատրաստ է ապրանքներ վաճառել, այսինքն՝ խոսքը ԱՄՆ ներդրումների մասին չէ, այլ արտահանումների»։

Հայ-ամերիկյան հարաբերությունների նոր զարգացումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ։ Քաղաքագետը նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստանում սպասվող ընտրությունների համատեքստում հայտարարությանն է անդրադարձել, որը մեկնաբանվում է որպես աջակցությունն ՀՀ իշխանություններին․

«Միացյալ Նահանգները վերջին տասնամյակում մշտապես ցնցումների մեջ է եղել կապված այն թեմայի հետ, թե ո՛ր արտաքին ուժերն են Միացյալ Նահանգների ներսում քաղաքական օրակարգեր փորձել ձևավորել, խառնվել են ԱՄՆ-ի ընտրություններին, այս կամ այն ուղղությամբ ինչ-որ գործողություններ են արել, որոնք միտված են եղել ամերիկյան ընտրությունների վրա ազդելու և այլն։ Եվ հիմա ստացվում է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը շատ ուղղակի տեսքով նաև ընտրությունների հետ կապված հայտարարություն է անում, որը, բնականաբար, ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա, և սա, կարծում եմ, ճիշտ չէ»։

Տեսանյութեր

Լրահոս