Լրիվ մտքի գիգանտներ եք, օդի մե՞ջ եք թռնելու, ասում եք՝ անցնելու ենք ջրածնային տրանսպորտի. Մանուկյան

Եթե փոսերը աղ ու ավազի պատճառով են, ապա հյուսիսային բևեռի երկրները պետք է խրամատների վերածվեին: Ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ մեկնաբանելով Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որ մայրաքաղաքի փողոցներում առաջացած մեծ փոսերը պայմանավորված են ձնամաքրման ժամանակ օգտագործված աղ ու ավազով։

«Այդ տրամաբանությամբ Հյուսիսային բևեռում գտնվող բոլոր երկրները պետք է խրամատների վերածվեին։ Գայի պողոտայի անցյալ տարվա ասֆալտապատումը արդեն քանդվել է։ Նույն տրամաբանությամբ Ամիրյան փողոցի ասֆալտապատումը չի քանդվել։

Դա թյուրըմբռնում է։ ՔՊ-ն իր ասֆալտչիկի բրենդը սպառել է։ Իրենք ասֆալտի փողերն ուտում են, անորակ ասֆալտը սարքում են»,-ասել է Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728