Օրբանը քննադատել է Ռյուտեին՝ Ուկրաինա զnրք ուղարկելու հայտարարության առիթով
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերն այն մասին, որ դաշինքի զորքերը պետք է ներկա լինեն Ուկրաինայի «ցամաքում, ծովում և օդում»։
Նրա ելույթից մի հատված հրապարակվել է X սոցիալական ցանցում:
«Ամեն շաբաթ տեղի են ունենում նոր իրադարձություններ, որոնք Եվրոպան մոտեցնում են պատերազմին»,- նշել է քաղաքական գործիչը:
Օրբանը նաև ուշադրությունը հրավիրել է Եվրոպական խորհրդարանում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» առաջնորդ Մանֆրեդ Վեբերի խոսքերին, որը ավելի վաղ հայտարարել էր, թե կցանկանար Ուկրաինայում տեսնել ԵՄ համազգեստով զինվորների։
Ի պատասխան սրա՝ Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ չի ցանկանում տեսնել եվրոպացիներին, հատկապես երիտասարդ հունգարացիներին, որոնք կռվում են ուկրաինական տարածքում։
«Ամենածանր ժամանակները դեռ առջևում են։ Մենք թույլ չենք տա Հունգարիան ներքաշել այս խենթության մեջ»,- եզրափակել է նա։
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կատեգորիկ անընդունելի է և հղի է կտրուկ էսկալացիայով։


