Ռուսաստանն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը. Լավրով

Ռուսաստանը ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ՝ Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ ասում են, որ պետք է լուծել ուկրաինական խնդիրը։ Անքորիջում մենք ընդունեցինք ԱՄՆ-ի առաջարկը։ Եթե տղամարդկայնորեն մոտենանք հարցին, ապա՝ նրանք առաջարկեցին, մենք ընդունեցինք, և դա նշանակում է, որ խնդիրը պետք է լուծվի»,- ասել է նա BRICS TV-ին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է նախարարը, Ռուսաստանը լավ գիտակցում է եվրոպական ռեժիմների մեծ մասի «քարանձավային» ռուսաֆոբիան, սակայն Մոսկվայի համար կարևոր էր ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, և նրանց առաջարկն ընդունելով՝ պետք է լուծված լիներ հակամարտության կարգավորման խնդիրը։ Սակայն «գործնականում ամեն ինչ հակառակն է թվում»,- ընդգծել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս