«Ո՞ւմ կցանկանայիք տեսնել նախագահի պաշտոնում». հարցումներ Թուրքիայում

Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2026-ի հունվարին անցկացված սոցհարցման արդյունքները, որոնք վերաբերում են Թուրքիայի նախագահի թեկնածուներին։ Հարցման մասնակիցներին տրվել է «ո՞ւմ կցանկանաք տեսնել Թուրքիայի ղեկավարի պաշտոնում» հարցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հարցման արդյունքների՝ 23.2%-ը նշել է, որ Թուրքիայի ղեկավարի պաշտոնում կցանկանա տեսնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար և երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հարցվածների 14%-ը նշել է, որ ղեկավարի պաշտոնում կցանկանա տեսնել ընդդիմադիր գործիչ, քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ (ԺՀԿ-CHP), Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին, 11.3%-ը այդ պաշտոնում ցանկանում է տեսնել «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ և ներկայումս անազատության մեջ գտնվող Էքրեմ Իմամօղլուին։ 6%-ն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին, իսկ 5.9%-ը՝  «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելին։

Հարցվածքների 3.7%-ն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիին, 3.3%-ը՝ «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն, իսկ 2.4%-ը՝ «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728