Ռուսաստանը Իրանին առաջարկել է հարստացված ուրանը արտահանել իսլամական պետությունից. Պեսկով

Ռուսաստանը առաջարկել է Իրանից ավելցուկային հարստացված ուրանի տեղափոխման ծառայություններ՝ որպես հնարավոր տարբերակ, որը կվերացնի մի շարք երկրների որոշակի նյարդայնությունը։Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը այս ծառայությունները (ավելցուկային հարստացված ուրանի տեղափոխման համար) առաջարկում է արդեն բավականին երկար ժամանակ։ Որպես հնարավոր տարբերակ, որը կվերացնի մի շարք երկրների ավելորդ գրգռվածությունը»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի և Միացյալ Նահանգների հետ քննարկվում է իրանական հարստացված ուրանի Ռուսաստան տեղափոխման հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728