Որդիքդ փռված են դաշտերում, Եռաբլուրը լռություն չէ․ կալանավորված Աշոտ Երկաթը խոսք է ուղղել

Աշոտ Մինասյանը (Երկաթը) կալանավայրից խոսք է ուղղել․

«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք.

Ի՞նչ ասեմ, սգվո՛ր իմ ազգ.

Որդիքդ փռված են դաշտերում,

Եռաբլուրը լռություն չէ,

Եռաբլուրը մայրերի ճիչ է,

Քույրերի ողբ է, եղբոր փղձկոց,

Հոգուց դուրս թռած հայրերի թառանչ:

Սիրած աղջկա թաքնված լաց է,

Այստեղ ծնկում է ամեն մի որձ,

Այստեղ եղբայրներ են ու ընկերներ,

Այստեղ որդիներ են ու ծնողներ,

Այստեղ մեր սերմը հողին պահ տվինք,

Որ ամեն տարի պիտի ծլեր:

Եռաբլուրը լռություն չէ,

Եռաբլուրը ձայնն է բազմաց,

Եռաբլուրը ոգու տաճար է,

Մեր աստվածային լույսը բեկված…

Ք.Կ.Հ խուց N3

Աշոտ Մինասյան /Երկաթ/

17.01.2022թ․ »։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031